Home / Армения / Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը սայթաքեց

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը սայթաքեց

Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տարվա առաջնությունը շարունակում է հաճելի լարվածության մեջ պահել երկրպագուներին: 17-րդ տուրի 4 հանդիպումներից 3-ն անցան լարված պայքարում, և Միկան շաբաթ օրն առանց որևէ խնդրի 4:1 հաշվով պարտության մատնեց հետնապահներից մեկին` Կիլիկիային: Նույն օրբա մեկ այլ խաղում Գյումրիի Շիրակը, որը նոր սեփականատեր է ձեռք բերել և գտնվում է վերակառուցման փուլում, վերջին 10 րոպեների ընթացքում 2 գնդակ բաց թողեց և սեփական հարկի տակ զիջեց Գանձասարին:

Կիրակնօրյա հանդիպումներն էլ ավելի սրեցին պայքրաը չեմպիոնության համար: Առաջնության առաջատարը` Բանացը, որը 6 միավորով առաջ էր անցել Փյունիկից և Ուլիսից, հանդիպեց վերջինիս հետ և պարտվեց 0:1 հաշվով: Ուլիսը գրագետ պաշտպանվեց և 80-րդ րոպեին կարողացավ նյութականացնել իր առավելությունը: Ընդհանուր առմամբ, Ուլիսի ֆուտբոլիստներն ավելի լավ տպավորություն թողեցին ողջ խաղի ընթացքում և այժմ 38 միավորով ընթանում են 3-րդ տեղում` զիջելով Բանանցին 3 միավոր: Իսկ ահա վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը` Փյունիկը չկարողացավ Դիլիջանում պարտության մատնել Իմպուլսին:

17-րդ տուրի արդյունքներ.
«Շիրակ»-«Գանձասար» 0:2
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Դավիթ Խանիշվիլի, 80, Արթուր Քոչարյան, 86

«Միկա»-«Կիլիկիա» 4:1
Մրցավար` Վահան Մինասյան
Գոլերը` Էդիլսոն Ժունիոր, 25, Էդնեյ դե Օլիվեյրա, 49, Բոտի Դեմել, 65, Ալեքսանդր Թադևոսյան, 78 («Միկա»), Սամվել Պետրոսյան, 73 («Կիլիկիա»)

«Ուլիս»-«Բանանց» 1:0
Գոլ` Նորայր Սահակյան 9-80

«Իմպուլս»-«Փյունիկ» 1:1
Գոլեր` Էլտոն Կարդոսո 45+1 («Իմպուլս»), Արթուր Բարսեղյան 84 («Փյունիկ»)

Tekali Taxi