Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». Մարզպետն ուզում է ոստիկանապետին փոխել

«Առավոտ». Մարզպետն ուզում է ոստիկանապետին փոխել

«Առավորտի» տեղեկություններով, նախկինում բարձրաստիճան ոստիկան` գեներալ-մայոր, իսկ այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այս օրերին մեծ ջանքեր է գործադրում` փորձելով համոզել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում Արամ Տեր-Թովմասյանին փոխարինել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանով:

Գիզիրյանն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություներ են լինելու, և իշխանություններին անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար պետք է, որ ինքը` որպես մարզպետ, մարզում իրեն վստահելի ոստիականպետի հետ գործ ունենա: Հավելենք, որ Գիզիրյանն ու Բաբակեխյանը, քավոր-սանիկական բարեկամությունից զատ, նաև ոստիկաունյան համակարգում մշտապես միասին են աշխատել. Բաբակեխյանը, որպես կանոն, աշխատել է Գիզիրյանի ենթակայությամբ` թե ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, թե կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

Tekali Taxi