Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Բատկան Քոչարյանի հյուրն է…

«Ժամանակ». Բատկան Քոչարյանի հյուրն է…

Ինչպես հայտնի է, դեռևս երկու օր առաջ մասնավոր այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` իր կրտսեր որդու ուղեկցությամբ: Այցի մասին գրում է «Ժամանակը»:

Վերջինս Հայաստան է եկել այն խոսակցությունների ֆոնին, թե իր ներկայությունը տհաճ և անցանկալի կլինի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի մասնակիցների համար: Ու թեև Լուկաշենկոն արդեն երկու օր է, ինչ Հայաստանում է, սակայն նրանից ոչ մի տեղեկություն չի հաղորդվել: Մեր տեղեկություներով` Բատկան այս երկու օրը անց է կացրել Ռոբերտ Քոչարյանի ընկերակցությամբ: Չի բացառվում, որ հենց վերջինիս միջոցով է Լուկաշենկոն փորձում հանդիպում ունենալ Երևան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Իդեպ, հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն մասնավոր այցով  հյուր է գալիս Քոչարյանին: Մասնավորապես` նախորդ անգամ ևս, երբ Լուկաշենկոն Հայաստան էր եկել կրտսեր որդու հետ, գնացել էր Ծաղկաձոր, որտեղՔոչարյանի հետ միասին «լիժա»  էին քշում:

Tekali Taxi