Գլխավոր / Армения / Ադրբեջանը կարող է գնել Ռուսաստանից Հայաստան անցնող գազամուղը

Ադրբեջանը կարող է գնել Ռուսաստանից Հայաստան անցնող գազամուղը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը չի բացառում Վրաստանի բոլոր նավթամուղների գնումը, այդ թվում` Ռուսաստանից Հայաստան անցնող Հյուսիս-Հարավ գազամուղի վրացական հատվածը: Այս մասին հայտնել է նավթային ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով ANS TV-ին:

Տնօրենի խոսքերով` ընկերությունը հետաքրքրված է Վրաստանի բոլոր գազամուղների և նավթամուղների ձեռքբերմամբ և շահագործմամբ:

«Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադիր է գնել Ռուսաստանից Հայաստան անցնող գազատարի վրացական հատվածը: Մեզ հետաքրքրում են նաև Վրաստանի այլ գազամուղներն ու նավթամուղներն: Այժմ քննարկում ենք հենց այս հարցերը», նշել է Աբդուլաևը:

Tekali Taxi