Home / Армения / Աստղագետները որոշել են Տիեզերքի ճակատագիրը

Աստղագետները որոշել են Տիեզերքի ճակատագիրը

Աստղագետները կարողացել են վերջնականապես որոշել տիեզերքի ճակատագիրը: Տիեզերքն անընդհատ ընդլայնվելու է և ի վերջո վերածվելու է սառը և ամայի տարածության, որտեղ ջերմաստիճանը մոտ է լինելու բացարձակ զրոյի:

Գիտնականները նման եզրահանգման են եկել «գալակտիկական ոսպնյակի» շնորհիվ: Սա Կույսի համաստեղության տարածքում գտնվող գալակտիկաների ամենահայտնի կուտակումն է, հաղորդում է BBC-ն:

Գիտնականների միջազգային խումբը` NASA-ի աստղագետների ղեկավարությամբ, կարողացել է հետևել, թե ինչպես է հեռավոր գալակտիկաների լույսը բեկվում այս ոսպնյակի միջոցով: Բեկման աստիճանը մի քանի գործոնով է պայմանավորված, այդ թվում`օբյեկտի հեռավորությամբ ու մութ էներգիայով: Սա առեղծվածային ուժ է, որի  շնորհիվ էլ տիեզերքը ավելի արագ է ընդլայնվում:

Tekali Taxi