Home / Армения / Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են հայ-վրացական սահմանի վրա

Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են հայ-վրացական սահմանի վրա

Վրացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով փորձել է անօրինական կերպով անցնել Վրաստանի պետական սահմանը:

Վրաստանի սահմանային ոստիկանության համաձայն` Հայաստանի քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել: Նա փորձել է անցնել սահմանը «Կարմիր կամրջի» հատվածում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ձերբակալվածը ներկայացել է որպես Արթուր Գրիգորյան  և հայտարարել է, որ ՀՀ-ի քաղաքացի է: Գրիգորյանին հանձնել են հայ սահմանապահներին:

Tekali Taxi