Գլխավոր / Армения / Ռուսաստանը Իրանին С-300 չի տրամադրելու. Սերդյուկով

Ռուսաստանը Իրանին С-300 չի տրամադրելու. Սերդյուկով

«Իրանում С-300 համակարգի տեղակայման մասին որոշում առայժմ չի կայացվել»,- այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Իրանին С-300 հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր 2007 թվականի վերջին: Համաձայն պայմանագրի` Ռուսաստանը պետք է Իրանին տրամադրեր 800 մլն դոլար արժողությամբ հինգ զենիթային հրթիռային համակարգ: 2008 թվականի դեկտեմբերին իրանական IRNA գործակալությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը Իրանում սկսել է С-300 համակարգերի տեղակայման գործընթացը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Tekali Taxi