Գլխավոր / Армения / Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերի մրցավարները հայտնի են

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերի մրցավարները հայտնի են

Հայտնի դարձան 2012թ. Եվրոպայի առաջնության Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպումների մրցավարական անձնակազմերը:

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Հունգարիայի մրցավարական անձնակազմը` Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոբերտ Կիշպալը և Ժոլտ Վարգան: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Յոժեֆ Բերգերը:

Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարը կլինի Էսպեն Բերնտսենը (նկարում): Մրցավարի օգնականներ են նշանակվել Գեյր Ագե Հոլենը և Օդ-Յարլե Լարսենը: 4-րդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Թոմ Հարալդ Հագենը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան:

Tekali Taxi