Գլխավոր / Հայաստան / ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները «Հարսնաքարում» են

ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները «Հարսնաքարում» են

Օգոստոսի 20-ին Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են Ղրղըզստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող և նախատեսվող միջոցառումները, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձևավորման և Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի պաշտոնական հանդիպման կազմակերպչական հարցերը:

Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ոչ պաշտոնական հանդիպման այս ձևաչափը բավական արդյունավետ է գործում:

ՀԱՊԿ խորհուրդը նախագահող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գագաթնաժողովի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հյուրընկալության համար և նշել, որ երևանյան հանդիպումից նույնպես գործնական մեծ արդյունքներ են ակնկալվում: «Ավանդույթի համաձայն, այս ձևաչափը, չնայած ոչ պաշտոնական լինելուն, ցույց է տվել իր արդյունավետությունը: Համենայնդեպս, այն, ինչ խոսվել է` դարձել է գործնական որոշում, եւ հենց դրանով է չափվում մեր աշխատանք»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Գագաթնաժողովի ավարտին ՀՀ և ՌԴ նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել են գագաթնաժողովի արդյունքները: Հանդիպման ներկա է եղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնակամն կայքը, այնուհետեւ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները մեկնել են Սևան, որտեղ «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ են ունեցել և շարունակել աշխատանքային քննարկումները:

Tekali Taxi