Home / Армения / Ռուս փորձագետը բացառում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը

Ռուս փորձագետը բացառում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նմանվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին այն տեսանկյունից, որ երկու խնդիրների կարգավորումը խաղաղ ճանապարհով անհնար է: Այս մասին ВЗГЛЯД թերթին տրված հայցազրույցում ասել է ազգային էներգետիկ հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

«Ես ինքս ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: Երկու տեսակետ կա, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում: Սա շատ նմանվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին, որն առաջացել է ոչ թե այն պատճառով, որ երկրի ղեկին կանգնած է Սահակաշվիլին. Պարզապես Վրաստանում չկա քաղաքական ուժ, որը կհամաձայներ ճանաչել Օսիայի և Աբխազիայի անկախությունը»,- ասել է Սիմոնովը:

«Նույն իրավիճակն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ոչ ոք համաձայն չէ փոխզիջման: Բավական է նայել քարտեզին, որ հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը զբաղեցնում է Հայաստանի տարածքի մեկ երրորդ մասը: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կհամաձայնի ինքնակամ հանձնել իր տարածքի մի մասը»,- ասել է նա:

Փորձագետի խոսքերով` վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը բերելու է ռազմական բախման: «Ցավոք սրտի, ես այն կարծիքին եմ, որ առանց նոր ռազմական բախումների հարցը չի լուծվի: Ոչ մի բանակցություն չի մերձեցնի կողմերին, որոնք հարցի նկատմամբ այնքան արմատական դիրքորոշում ունեն»,- ընդգծել է Սիմոնովը:

Tekali Taxi