Home / Армения / «Առավոտ». Ամբաստանյալը պատռեց ճառը

«Առավոտ». Ամբաստանյալը պատռեց ճառը

«Առավոտը» կրկին անդրադարձել է «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գևորգ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը.

Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Հայրապետյանի համար մեղադրողները պահանջել են 13 տարվա ազատազրկում: Նախորդ օրը Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից, պաշտպանական ճառը չավարտած, հիվանդանոց տարվեց Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին: Նրա համար 11 տարվա ազատազրկում են պահանջել հայ մեղադրողները: Իրանցին, ըստ մեղադրականի, ստացել է մեր երկրի միջազգային հեղինակությունը խաթարող տեսաերիզ:
«Առավոտի» տեղեկություններով, դռնփակ նիստում իրանցուն հունից հանել է մեղադրող Արամ Ամիրզադյանը, ինչի արդյունքում ամբաստանյալը պատռել է իր պաշտպանական ճառը և վատացել: Ըստ բժիշկների, նրա մոտ կաթվածի նախանշաններ են երևացել: Քելբաջարից դատական նիստի եկած, սակայն դռների հետևում հայտնված Գ. Հայրապետյանի մայրն ասել է. «Թող որդուս պագոնները պոկեն, տանեն Սեյրան Օհանյանին, միայն թե նրան դավաճան պիտակը չկպցենեն»:

Tekali Taxi