Home / Армения / Սևանի բնակիչը խեղդվել է «Ջրահարս» լողափում

Սևանի բնակիչը խեղդվել է «Ջրահարս» լողափում

Օգոստոսի 20-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի «Ջրահարս» լողափում` ափից 100մ հեռավորության վրա, դատարկ ռետինե նավակ է հայտնաբերվել:

Հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ափից 7-8մ հեռավորության վրա հայտնաբերել ու ջրից դուրս է բերել Սևանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, 1951թ. ծնված Բենիկ Մարտիրոսյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին, հայտնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Tekali Taxi