Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը կարող է պատերազմել նաև Ռուսաստանի դեմ. Գուլուզադե

Ադրբեջանը կարող է պատերազմել նաև Ռուսաստանի դեմ. Գուլուզադե

«Մոսկվան կրկին ցանկանում է իր ենթակայության տակ վերցնել Հարավային Կովկասը», հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը:

Քաղաքագետի խոսքերով` Ռուսաստանը նախ մտադիր է տապալել Վրաստանը, այնուհետև Ադրբեջանը: «Մոսկվան նպատակ ունի երկու երկրներում էլ իշխանությունը հանձնել այնպիսին ուժերին, որոնք Մոսկվային են ենթարկվում: Սրանով իսկ Ռուսաստանն ամբողջությամբ կզավթի Հարավային Կովկասը»,- նշել է Գուլուզադեն:

«Պատճառն այն չէ, որ Ռուսական կայսրությունը սիրում է Հայաստանին, իսկ Ադրբեջանին` ոչ: Այս տեսանկյունից Ռուսաստանը բացարձակ պրագմատիկ է:  Ռուսաստանն այն կարծիքին է, որ որքան էլ լավ լինեն հարաբերություններն Ադրբեջանի հետ, միևնույնն է, Ադրբեջանի հայացքն ուղղված է լինելու դեպի Թուրքիա և Արևմուտք»:

Գուլուզադեն հայտարարել է նաև, որ հարցի կարգավորման ռազմական եղանակն ի սկզբանե բացառվում է տարածաշրջանում Ռուսաստանի առկայության պատճառով. «Մենք ստիպված կլինեինք պատերազմել նաև Ռուսաստանի դեմ»:
Այժմ «տարածքների վերադարձը» 34 տարով հետաձգվում է. «Եթե Ռուսաստանը նույն կերպ շարունակի, ապա այս ողջ ժամանակահատվածի ընթացքում ղարաբաղյան հարցը սառեցված կմնա: Իսկ եթե Ռուսաստանը ծնկի գա, ամեն ինչ այլ կերպ կընթանա»:

Tekali Taxi