Home / Армения / Ադրբեջանը հետաքրքրված է հայ-վրացական գազամուղով

Ադրբեջանը հետաքրքրված է հայ-վրացական գազամուղով

Ադրբեջանի պետական նավթային ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ ընկերությունը հետաքրքրված է Վրաստանի բոլոր վառելիքատար խողովակներով, հաղորդում է Бизнес Грузия-ն:

Ընկերության նախագահի խոսքերով` իրենք հետաքրքրված են հարևան պետությունների էներգետիկ նախագծերում մասնաբաժին ունենալու հարցում, այդ թվում` հայ-վրացական գազամուղի հարցում:

«Մեզ հետաքրքում են Վրաստանի բոլոր նավթամուղներն ու գազամուղները, իսկ այս պահին մենք ուսումնասիրում ենք հայ-վրացական գազամուղը»,- ասել է Աբդուլաևը:

Tekali Taxi