Գլխավոր / Армения / Բերլուսկոնիի կինը հրաժարվում է ընդունել ամուսնալուծության պայմանները

Բերլուսկոնիի կինը հրաժարվում է ընդունել ամուսնալուծության պայմանները

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին և նրա կինը` Վերոնիկա Լարիոն, համաձայնության չեն եկել ամուսնալուծության հարցում: Լարիոյին դուր չեն եկել Բերլուսկոնիի առաջարկած պայմաններ, և նա հրաժարվել է ընդունել դրանք, հաղորդում է Corriere della Sera-ն:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին զույգը 5 ժամ լարված բանակցություններից հետո ի վերջո համաձայնեցրեց ամուսնալուծության պայմանները, ըստ որոնց` Լարիոն համաձայնվել էր ստանալ 7 միլիոն եվրո: Իտալական մամուլը գրում էր, որ Բերլուսկոնին պատրաստակամություն է հայտնել նաև կնոջը ամեն ամիս 300 հազար եվրո վճարել և թողնել նրան Միլանից ոչ հեռու գտնվող ամառանոցը:

Այժմ Լարիոն բացթողումներ է հայտնաբերել համաձայնագրում: Թերթի հաղորդմամբ` Լարիոն խորապես անհանգստացած է իրենց երեք երեխաների ապագայով:

Tekali Taxi