Գլխավոր / Հայաստան / Գողացել են Վան Գոգի կտավը

Գողացել են Վան Գոգի կտավը

Հանցագործներին հաջողվել է հեշտությամբ գողանալ Վինսենտ Վան Գոգի` 50 միլիոն դոլար արժողությամբ «Կակաչներ» կտավը, քանի որ Կահիրեի թանգարանում տագնապի ահազանգը չի գործել:

Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մեհիդ Մահմուդի խոսքերով` Խալիլի թանգարանում տեղադրված տագնապի ահազանգերից և ոչ մեկը չի գործել, իսկ 43 տեսախցիկներից միայն 7-ն են սարքին վիճակում եղել:

Թանգարանի անվտանգության համակարգը երկար ժամանակ է, ինչ չի աշխատում, ինչպես հարկն է, նշել է Մահմուդը:

Ավելի վաղը հաղորդագրություն էր տարածվել, թե Կահիրեի օդանավակայանում Իտալիայի երկու քաղաքացու են ձերբակալել, ովքեր փորձել են երկրի սահմաններից դուրս հանել գողացված նկարը: Սակայն Եգիպտոսի մշակույթի նախարար Հոսնու Ֆարուկան հերքել է այս տեղեկատվությունը: Կտավը դեռ գտնված չէ:

Tekali Taxi