Գլխավոր / Армения / Կոմիտասի պողոտայում կանխվել է ապօրինի ծառահատումը

Կոմիտասի պողոտայում կանխվել է ապօրինի ծառահատումը

Այսօր առավոտյան Արաբկիրի տարածքային ոստիկանության կողմից կանխվել է Կոմիտաս 5ա հասցեում կատարվող ծառահատում:

Կոմիտաս 5ա հասցեում գտնվող էլեկտրատրանսպորտի լաբորատորիան, որի տարածքում իրականացվում էր ծառահատումը, քաղաքապետարանի համապատասխան թույլտվությամբ պետք է տեղափոխվի 5 մետր հեռավորության վրա, իսկ այդ վայրում նախատեսվում է կառուցել բազմաբնակարանային շենք:

Մի քանի օր շարունակ բնակիչները պայքարել են իրենց կարծիքով ապօրինի ծառահատման դեմ, սակայն ապարդյուն: Այսօր միայն բնակիչները ահազանգել են բազմաթիվ պետական և ոչ պետական մարմիններ և փորձել են դադարեցնել ծառահատումը:

Epress.am-ի հետ զրույցում Կոմիտաս 5ա հասցեում ապրող բնակիչներից մեկն ասաց, որ իրենց ահազանգին ի պատասխան` Արաբկիրի ոստիկանության տարածքային կառույցի աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և կանխել  ծառահատումը:
Ոստիկանության աշխատակցի հետ հեռախոսազրույցում պարզեցինք, որ Կոմիտաս 5ա հասցեում գտնվող լաբորատորիայի տեղում նոր բազմաբնակարան շենքի կառուցման համար կան բոլոր համապատասխան փաստաթղթերը, բայց ոչ մի տառ չկա ծառահատման վերաբերյալ:

Tekali Taxi