Home / Հայաստան / Մասնագետները չկարողացան հստակեցնել հայկական տուրիզմի անորոշ վիճակը

Մասնագետները չկարողացան հստակեցնել հայկական տուրիզմի անորոշ վիճակը

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելուների թիվը կազմել է 600000, այսինքն` նախորդ տարվա համեմատ գրանցվել է 9 % աճ: Ի մի բերելով առաջին կիսամյակի ընթացքում  Հայաստանի տուրիզմի գրանցած արդյունքները` այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի վիճակագրություն ներկայացրեց Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:

Նրա հետ չհամաձայնվեց Հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանը` նշելով, որ տնտեսական ճգնաժամի հետ կապված իրենց տվյալներով 2008-2009-ին չի եղել աճ, սակայն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով կա աննշան աճ:

Բանախոսները այս խնդրի շուրջ քննարկում ծավալեցին, սակայն այդ հարցին հստակ պատասխան այդպես էլ չհնչեց: Մինասյանը և Հակոբյանը Հայաստան այցելած մարդկանց բաժանում էին երկու խմբի` այցելուներ և տուրիստներ: Վերջին խմբում ընգրկվածները, ըստ մանսագետների, Հայաստան են այցելում միմիայն ոչ գործնական պատճառներով, զբոսաշրջության նպատակով:

Epress.am-ի հարցին, թե այս տարի Հայաստան այցելածների քանի տոկոսն են կազմում, այսպես կոչված, տուրիստները, Ռոբերտ Մինասյանն ասաց, որ ոչ ոք չի կարող հստակ նման վիճակագրություն տրամդրել, քանի որ նման վիճակագրության մեխանիզմ չկա: Նա հավելեց, որ Հայաստան այցելածների այն մասը, որ օգտվում է տուրիստական գործակալություններից, շատ քիչ թիվ են կազմում:

«Հայաստանում քիչ տոկոս է կազմում պլանային, կազմակերպված տուրիզմը», – հայտարարեց Ռոբերտ Մինասյանը:

Ասուլիսին հրավիրված հյուրերից Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Սահակայնն էլ թվարկեց այն միջոցառումները, որոնք, ըստ նրա, նպաստում են Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Մասնավորապես, նա ասաց, որ այս տարի Հայաստանը կմասնակցի 4-5 միջազգային տուրիստական ցուցահանդեսների, ինչը կնպաստի մեր զբոսաշրջային հատվածի ճանաչմանը: Բաից այդ, Սահակյանը նշեց, որ ՀՀ Կառավարության հետ համատեղ Ազգային Մրցունակության Հիմնադրամը փորձում է օտարերկրացի լրագրողների այցեր կազմակերպել Հայաստան: Սահակյանի խոսքով` այս տարի աշնանը Հայաստան կգան այլազգի 20-30 լրագրողներ:

Tekali Taxi