Home / Հայաստան / Սահակաշվիլին ստիպված է լինելու նայել Գյումրիի կողմ. փորձագետ

Սահակաշվիլին ստիպված է լինելու նայել Գյումրիի կողմ. փորձագետ

Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը շահավետ է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի և անգամ Բաքվի համար, «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

Փորձագետի խոսքով, միակ երկիրը, որին պետք է անհանգստացնի ՌԴ ներկայությունը Հայաստանում, Վրաստանն է:

«Այն ժամանակ, երբ Միխեիլ Սահակաշվիլին անհագ հայացքով նայի Հարավային Օսիայի կողմ, նա միշտ ստիպված է լինելու ուշադրություն դարձնել նաև թիկունքին` հենց Գյումրիին», – հայտարարել է ռուսաստանցի փորձագետը:

Ժարիխինը նաև չի բացառել Գյումրիում տեղակայված ռազմակայանի մասնակցությունը ռազմական գործողություններին Ռուսաստանի և Վրաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում: Միևնույն ժամանակ Ժարիխինը նշել է, որ 2008թ. Օգոստոսին նման մասնակցության կարիք չի եղել:

Tekali Taxi