Home / Հայաստան / Սահմանի բացումը պետք է մտահոգի Հայաստանին. Մուսաբեկով

Սահմանի բացումը պետք է մտահոգի Հայաստանին. Մուսաբեկով

Պաշտոնական Բաքվին խիստ մտահոգում է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հարցը: Ադրբեջանցի քաղաքագետները չեն բացառում, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի մտահոգությունը` կապված ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հետ, հասկանալի է: Սակայն իրականում պետք է մտահոգվեն Հայաստանն ու Ռուսաստանը»,- հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նրա խոսքով` սահմանի ժամանակավոր բացման դեպքում թուրքական զորքերը մտնելու են Հայաստան, և հենց այս հանգամանքը պետք է որ անհանգստության առիթ հանդիսանա Հայաստանի և Ռուսաստանի համար: Ադրբեջանն իր մտահոգություններն արդեն հայտնել է Թուրքիային, և մնում է միայն սպասել, կարծում է Մուսաբեկովը:

«Կարծում եմ` մենք դեռ չենք կորցրել վստահությունը Թուրքիայի նկատմամբ: Թե Թուրքիայի վարչապետը, թե նախագահը խոստացել են, որ սահմանը չի բացվելու»,-քաղաքագետի խոսքերն է մեջբերում Aze.az-ը:

Tekali Taxi