Գլխավոր / Армения / Բոգոսյանի թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Բոգոսյանի թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Երեկ հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 5 մասնակից թիմերի անունները: Ամենամեծ անակնկալը տեղի ունեցավ Սեվիլիայում, որտեղ համանուն ակումբը չկարողացավ հաղթահարել պորտուգալական «Բրագայի» արգելքը: Պորտուգալացիները սեփական հարկի տակ հաղթել էին 1:0 հաշվով, և մրցակցի դաշտում ընտրեցին հակագրոհների մարտավարությունը: Տվյալ ընտրությունը չափազանց արդյունավետ էր, ողջ խաղի ընթացքում «Բրագան» առջևում էր, իսկ հանդիպման հերոս դարձավ փոխարինման դուրս եկած Լիման, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ: «Բրագան» հաղթեց 4:3 հաշվով, իսկ «Սեվիլիան» դուրս մնաց այս տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից:

Ճենովայում իտալական «Սամպդորիան» հիանալի սկսեց հանդիպումը: Առաջին հանդիպման արդյունքում իտալական թիմը պարտվել էր 1:3 հաշվով, սակայն արդեն 15-րդ րոպեին իտալացիները Պացինիի ջանքերով հաղթում էին 2:0 հաշվով: 84-րդ րոպեին 3-րդ գնդակը խփեց Կասանոն, և թվաց` «Սամպդորիան» խմբային մրցաշարում է: Սակայն 3-րդ ավելացված րոպեին Մարկուս Ռոզենբերգը խփեց «Վերդերին» այդքան անհրաժեշտ գնադկը, իսկ լրացուցիչ ժամանակում Պիսարոն հաշիվը դարձրեց 2:3, և իր թիմին հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Հաջորդ փուլ դուրս եկան նաև «Պարտիզանը», որը 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց բելգիական «Անդերլեխտին», շվեյցարական «Բազելը», որը 3:0 հաշվով հաղթեց մոլդովական «Շերիֆին» և Թել-Ավիվի «Հապոելը», որը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց ավստրիական «Զալցբուրգի» հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Զալցբուրգը» պարտվել էր 2:3 հաշվով: Ավստրիական ակումբի կազմում երեկ 73-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ հայկական ծագումով ուրուգվայցի հարձակվող Խոակին Բոգոսյանը, սակայն իր թիմին օգնել չկարողացավ:

Այսօր Չեմպիոնների Լիգայի վերջին 5 ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը.

«Այաքս», Հոլանդիա – «Դինամո», Ուկրաինա (1:1)
«Օսեր», Ֆրանսիա – «Զենիթ», Ռուսաստան (0:1)
«Տոտենհեմ», Անգլիա – «Յանգ Բոյզ», Շվեյցարիա (2:3)
«Կոպենհագեն», Դանիա – «Ռուսենբորգ», Նորվեգիա (1:2)
«Ժիլինա», Սլովակիա – «Սպարտա», Չեխիա (2:0)

Փակագծերում նշված են առաջին հանդիպումների արդյունքները:

Tekali Taxi