Home / Армения / Դավութօղլուն Կովսկասի միասնությունը կապել է ղարաբաղյան հարցի հետ

Դավութօղլուն Կովսկասի միասնությունը կապել է ղարաբաղյան հարցի հետ

Երեքշաբթի երեկոյան հեռուստահարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադաձել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան դրսևորում է շարունակական քաղաքական կամք` ցանկանալով բարելավել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ իր երկիրը ցանկանում է քանդել բոլոր արգելքները, այդ թվում նաև Թուրքիան պատրաստ է «բացել սահմանն այդ երկրի հետ»:

«Բոլոր հոգեբանական, քաղաքական և գեոքաղաքական արգելքները պետք է ոչնչացվեն: Կովկասը պետք է տնտեսական միասնական հիմք ունենա: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է դադարի զբաղեցնել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Եթե փոփոխությունները միակողմանի են, նրանք չեն կարող երկար գոյատևել», – ասել է Դավութօղլուն:

Tekali Taxi