Գլխավոր / Армения / Հայաստանում վերականգնված գերեզմանատունը վրդովվեցրել է ռուսներին

Հայաստանում վերականգնված գերեզմանատունը վրդովվեցրել է ռուսներին

Վերջին օրերին Ուլյանովսկում բուռն վեճեր են ընթանում: Տեղի հանրությունը մտադիր է դիմել Հայաստանի իշխանություններին յուրօրինակ խնդրանքով` վերականգնել քաղաքի կենտրոնում գտնվող պատմական գերեզմանատունը, ինչին տեղական իշխանությունները միջոցներ չեն հատկացնում:

Այն, որ խնդրանքն ուղղված է հենց Հայաստանին, կոնկրետ պատճառներ ունի: Օրեր առաջ Ուլյանովսկի շրջանի մարզպետ Սերգեյ Մորոզովի նախաձեռնությամբ Գյումրիում վերականգնվել էր հուշահամալիրը, որտեղ 19-րդ դարում զոհված 240 ռուս զինծառայողներ են թաղված: Հուշահամալիրի բացմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները:

Ուլյանովսկի բյուջեից 10 միլիոն ռուբլի (325 հազար դոլար) է հատկացվել հուշահամալիրի վերակառուցման համար:

Գերեզմանատան աշխատակիցները խիստ վրդովված են: «Գերեզմանատան վերականգնումը, հատկապես, եղբայրական պետությունում, ազնիվ գործ է, բայց միայն այն դեպքում, եթե մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է Ուլյանովսկի համալսարանի դոցենտ Սերգեյ Պետրովը: «Հայաստանցիները կսարսափեն` տեսնելով, թե ինչ վիճակում է Ուլյանովսկի գերեզմանատունը: Այն ավերված է, քանի որ տեղի իշխանություններն աչքաթող են արել այն: Իսկ այստեղ ավելի քան 100 հազար մարդ է թաղված, այդ թվում և հայտնի մարդիկ»,- ասել է Պետրովը:

Նրա խոսքերով` այստեղ թաղված են նաև Մեծ հայրենական պատերազմում զոհվածներից շատերը: «Գերեզմանի համար գումար չկա, չէ՞ որ դրանով լավ գովազդ չես կարող անել: Իսկ Հայաստանում Մորոզովին հաջողվել է աչքի ընկնել»,- պարզաբանել է Պետրովը:

«Նման իրավիճակում մնում է միայն օգնություն խնդրել Հայաստանից: Մտադիր ենք պաշտոնական նամակ ուղարկել: Գուցե Հայաստանի իշխանությունները ցանկանան օգնել մեզ»,- հույս է հայտնել Պետրովը:

Tekali Taxi