Home / Հայաստան / Ճարպակալումը Հայաստանում երիտասարդանում է

Ճարպակալումը Հայաստանում երիտասարդանում է

Ճարպակալումը  Հայաստանում գնալով երիտասարդանում է, ինչի պատճառը բժիշկ-դիետոլոգները տեսնում են մարդկանց կենսակերպի մեջ նկատվող փոփոխությունների հետ:

«Ճարպակալումը բժիշկների կողմից դիտվում է որպես հիվանդություն, այլ ոչ թե ինչ-որ վիճակ, որը մարդուն այս կամ այլ ձևով նեղություն կարող է տալ: Ցավոք սրտի, Հայաստանում բժշկի դիմում են ոչ այն ժամանակ, երբ ուղղակի ճարպակալած են, այլ այն ժամանակ, երբ արդեն ի հայտ են գալիս ճարպակալման բարդությունները, որոնց մեջ գերակշռում են շաքարախտը, գերճնշումը, ողնաշարի, սրտանոթային խնդիրներն են, ոտքերի այտուցները, վարիկոզ հիվանդությունները և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

Վերջինս ցավով է փաստել, որ Հայաստանում դիտվում է ճարպակալած մարդկանց աճ, որոնք ուշադրություն չեն դարձնում իրենց քաշին: Ճարպակալման խնդիրը գնալով մեծանում է նաև երեխաների մոտ: Բամինե Բաղրամյանի խոսքով`  ճարպակալումը Հայաստանում հիմնականում միջին խավի խնդիրն է:

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի կարծիքով` ճարպակալման խնդիրը կապված Է նաև տեղեկատվության պակասի հետ և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, որ արդյուքնը երևա: Բժիշկը տեղեկացրեց նաև, որ ԱՄՆ-ում 2010 թվականին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվել և հիմա արդյունքը տեսանելի է:

«ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչ ավելի շատ գիտի սննդի մասին, քան մեր բժիշկներից որևէ մեկը, նա գիտի` ոնց կարդա պիտակի վրա, ոնց կալորիականություն հաշվի, որ ճարպերն են լավ և այլն», – ասել է Վարդանուշ Պետրոսյանը:

Բժիշկները խորհուրդ տվեցին սրտի և ոտքերի վրա ծանրություն զգացող մարդկանց քայլել մեկ ժամ առավոտյան և մեկ ժամ երեկոյան այքան արագ, որքան թույլ են տալիս հնաարվորությունները, այլ ոչ թե ուղղակի ճեմել, քանի որ 20 րոպե քայլելուց հետո միայն ճարպերը սկսում են այրվել:

Tekali Taxi