Home / Армения / Մանկական «Նոր ալիքի» հաղթողը ցանկանում է նվաճել «Եվրատեսիլը»

Մանկական «Նոր ալիքի» հաղթողը ցանկանում է նվաճել «Եվրատեսիլը»

Այս տարի մանկական «Նոր ալիք» մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող «Ռազմիկը և ընկերները» խումբը: Հաղթողները կշահեն մինի ստուդիա, 2011 թվականին Յուրմալայում կայանալիք «Նոր Ալիք» մրցույթին մասնակցելու հրավիրատոմսեր և յուրաքանչյուրը` մեկական բարձրախոս:
Մանկական «Նոր ալիքի» հաղթողները մրցույթին ներկայացրել էին Մայքլ Ջեքսոնի և Ֆրեդի Մերկուրիի երգերը:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խմբի պրոդյուսեր Միքայել Մարգարյանն ասաց, որ Ջեքսոնի երգի կատարումից հետո ժյուրիի համար պարզ էր, որ մեր խումբը հաղթելու է:

«Ֆրեդի Մերկուրիի “We will rock you” երգի ժամանակ ողջ 7000-անոց դահլիճը մեզ հետ հավասար երգում էր»,- հավելեց Մարգարյանը:

13-ամյա Ռազմիկն էլ պատմեց, որ իրենք վերադարձել են շատ բարձր տրամադրությամբ:

«Ամեն ինչ շատ լավ էր: Ելույթից առաջ, իհարկե, կար հուզմունք, բայց երբ բեմ ես բարձրանում, այդ ամենը վերանում Է»,- ասաց Ռազմիկը:

Նա նաև հավելեց, որ լուրջ պատրաստվում է մասնակցել մանկական «Եվրոտեսիլ»-ին: Երգը յուրատեսակ երազանք է, որում «Աշխարհի Նախագահ»-ին կոչ է արվում, պահանջ է ներկայացնում, որ ամեն ինչ լավ լինի:

Ի դեպ, նշենք, որ խմբի անդամներից Դավիթ Գևորգյանը երաժիշտ Արա Գևորգյանի որդին է և արդեն հոր հետ միասին մասնակցում է տարբեր համերգային միջոցառումների աշխարհի տարբեր վայրերում:

Tekali Taxi