Գլխավոր / Հայաստան / Կալիֆորնիայում կպատժեն սոցիալական ցանցում ուրիշի անունով գրանցվելու համար

Կալիֆորնիայում կպատժեն սոցիալական ցանցում ուրիշի անունով գրանցվելու համար

Կալիֆորնիայի իշխանությունները նոր օրինագիծ են մշակել, որը պատասխանատվության է ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ինտերնետային շփման ընթացքում օգտագործեն ուրիշի անունը, հաղորդում է BBC-ն:

Օրինագծի հեղինակները հիմնվել են այն դեպքերի վրա, երբ օգտատերը գրանցվում է սոցիալական ցանցում ուրիշի անունով և անպարկեշտ վարքագծի պատճառով գցում է նրա վարկանիշը: Նման գործողությունների զոհ են դառնում հանրային գործիչները, գործարարներն ու հասարակ քաղաքացիները:

Օրենքը որպես պատժամիջոց նախատեսում է 1000 դոլարի չափով տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում: Իսկ դատարանում տուժածը կարող է բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:

Tekali Taxi