Home / Հայաստան / «Առավոտ». Ադրբեջանը ցանկանում է ձախողել բանակցությունները

«Առավոտ». Ադրբեջանը ցանկանում է ձախողել բանակցությունները

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևին:

«Ես համոզված եմ, որ սա Ադրբեջանի հերթական ավանտյուրան է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը ամեն գնով ցանկանում է ձախողել բանակցային գործընթացը: Կարծում եմ, այս իրավիճակում միջազգային հանրությունը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևություններ կանեն և Ադրբեջանի կողմից նախաձեռնած քայլերին խիստ գնահատական կտան»,-  ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Tekali Taxi