2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ագաթա Քրիստիի ծննդյան տարեդարձը շուքով կնշեն Ստամբուլում

Սեպտեմբերի 15 –ին Ստամբուլում նշելու են բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի ծննդյան 120-րդ տարեդարձը:

Միջոցառումը տեղի է ունենալու Ստամբուլի` The Pera Palace հյուրանոցում:

Հյուրանոցը երկուսուկես տարի վերանորոգվում էր և արդեն պատրաստ է գրողի ծննդյանը նվիրված միջոցառումներին: Վերանորոգման համար 23 միլիոն եվրո է պահանջվել, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Սեպտեմբերի մեկից The Pera Palace-ը ծառայելու է որպես «թանգարան-հյուրանոց»: Ժամանակին այս հյուրանոցում են ապրել Ագաթա Քրիստին, Էրնեստ Հեմինգուեյը, Գրետա Գարբոն: Հենց այս հյուրանոցի 411 համարում է Քրիստին ոգեշնչվել և այնուհետ գրել իր ամենահայտնի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը: