Գլխավոր / Հայաստան / Ընդդիմությունը պատրաստ է ամեն ինչի, բայց ծայրահեղությունների չի գնա

Ընդդիմությունը պատրաստ է ամեն ինչի, բայց ծայրահեղությունների չի գնա

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Մյասնիկ Մալխասյանը և Արման Գրիգորյանն այցելեցին ՀԱԿ-ի Հրազդանի և Աբովյանի ներկայացուցչություններ, որտեղ հանդիպում ունեցան տեղի ակտիվի հետ:

Քննարկման հիմնական հարցերը վերաբերում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված նոր պայմանագրին և սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքին:

Հրազդանում հանդիպման ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկավ Եվրախորհրդում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով խոսեց ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Նա նշեց, որ այն իրավիճակի համար, որում հայտնվել է Հայաստանը, պատասխանատու են Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմները, և դրա համար նրանք քաղաքական պատասխանատվություն պիտի կրեն:

Արամ Մանուկյանը, իր հերթին, նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրի հետ Հայաստանը կապ չունի, այդ պայմանագիրը Հայաստանի իշխանություններին պարտադրվել է:

Այս առիթով Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ պայմանգրի ժամկետի ավարտին դեռ 10 տարի կար, և այն երկարաձգելու կարիք չկար: Խոսելով սեպտեմբերի 17-ի հանրահավքի մասին` Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ «բոլորս պետք է պատրաստ լինենք նոր իրավիճակին»:

«Ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ կլինի այդ օրը կամ դրանից հետո: Պետք է մաքսիմալ մոբիլիզացիա ապահովել: Երկու և կես տարի այս շարժումը պահելուց հետո գալիս ենք այս աշնանը: Այս ամենը տրամաբանական է և ճիշտ ու գնում է հաջող ավարտի: Մենք չենք գնալու ծայրահեղությունների, պիտի պատրաստ լինենք ամեն ինչի», – ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Tekali Taxi