Home / Հայաստան / Հայերը, վրացիները և ադրբեջանցիները ռուսական քաղաքից վտարել են միջինասիացիներին

Հայերը, վրացիները և ադրբեջանցիները ռուսական քաղաքից վտարել են միջինասիացիներին

Վոլգա գետի ափին գտնվող ռուսական Կալյազին քաղաքի բնակիչներն անցյալ հանգստյան օրերին քաղաքից վռնդել են Միջին Ասիայից ժամանած բնակիչներին:
Վտարման պատճառը քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքն է:

Քաղաքից նրանց վտարումը պահանջել են տեղի հայերը, ադրբեջանցիներն ու վրացիները, հաղորդում է «Известия» թերթը: Քաղաքի իշխանությունները ստիպված են եղել ավտոբուսներով տեղահանել օտարերկրյա շինարարներին և որքան հնարավոր է հեռու տանել վրդովված բնակիչներից: Բնակիչներն ուղեկցել են ավտոբուսը մինչև քաղաքի սահմանները, ինչից հետո միայն կրքերը հանդարտվել են:

Տեղացիների և եկվորների միջև ընդհարումը սկսել է տեղի ակումբներից մեկում, երբ բնակիչները երկու ուզբեկների հետ լեզվակռիվ են սկսել: Վերջիններս շշեր են նետել հարբած մարդկանց վրա և դիմել են փախուստի: Տեղացիներից երկուսին հաջողվել է բռնել ուզբեկներին: Սակայն վրա են հասել նրանց ընկերները և ծեծել են քաղաքի երկու բնակչին: Ծեծվածները սկսել են կարճ հաղորդագրություններ տարածել, գրելով թե «մերոնց ծեծում են», իսկ ավելի համոզիչ հնչելու համար լուրեր են տարածել, թե «տաջիկները գիշերը բռնաբարել են տեղացի աղջկան»:

Սրանից հետո քաղաքի բնակիչները մի նպատակ ունեին` վրեժ լուծել չարագործներից:

Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների գրասենյակի մոտ բազմություն էր հավաքվել: Ոստիկանության տվյալներով 50-60 մարդ է եղել, այնինչ բնակիչներն ասում են, որ 1000-ից ավել մարդ է եղել, ընդ որում` հայեր, ադրբեջանցիներ և վրացիներ: Դեպքի վայր են ժամանել նաև Տվերի օմոնի զորքերը:

Բազմությունն իշխանություններից պահանջել է Միջին Ասիայից ժամանած բոլոր շինարարներին վտարել քաղաքից: Իշխանություններն որոշել է իրականացնել բնակիչների պահանջը և քաղաքի սահմաններից դուրս են հանել Միջին Ասիայից ժամանածներին:

Tekali Taxi