Home / Հայաստան / Ռուսաստանն իր հսկողության տակ է վերցրել Մինսկի գործընթացը. Սադիխզադե

Ռուսաստանն իր հսկողության տակ է վերցրել Մինսկի գործընթացը. Սադիխզադե

Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ պատրաստ է Ադրբեջանի հետ զիմանթերքի մատակարարման պայմանագիր կնքել, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Օկտայ Սադիխզաձեն:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պաշտոնական այցն ու Բաքու կատարելիք այցը քաղաքագետը գնահատում է որպես Հայաստանում և Ադրբեջանում Ռուսաստանի լիարժեք հսկողության ամրապնդմանն ուղղված քայլ:

«Սա Բաքվին ուղղված «մեսիջ» է, որում ասված է. «Ես պատերազմ թույլ չեմ տա, այնպես որ, ինքներդ համաձայնության եկեք»»,- քաղաքագետի խոսքերն է մեջբերում «Новости-Азербайджан»-ը:

«Ակնհայտ փաստ է, որ Ռուսաստանն իր լիարժեք հսկողության տակ է վերցրել Մինսկի բանակցային գործընթացը` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Չեմ կարծում, թե Մեդվեդևը Բաքվում այնպիսի հայտարարություն անի, որը մեզ կբավարարի: Հավանաբար, նա ադրբեջանական կողմին հանգստացնող որևէ բան կասի, թեթև լավատեսական երանգով: Ամեն դեպքում, Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխում` առաջարկելով երկու կողմերին ինքնուրույն համաձայնության գալ, իսկ ինքը միայն խաղաղ համաձայնության երաշխավորն է»,- հայտարարել է քաղաքագետը:

Tekali Taxi