Home / Հայաստան / «Առավոտ». Խաչիկ Մանուկյանը հերքում է բիզնեսի վաճառքի մասին լուրերը

«Առավոտ». Խաչիկ Մանուկյանը հերքում է բիզնեսի վաճառքի մասին լուրերը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վստահեցնում է, որ իր բիզնեսը չի վաճառում:

– Ըստ մամուլում առկա տեղեկությունների`Դուք ձեր բիզնեսը վաճառում եք և մտադիր եք տեղափոխվել երկրից, որովհետև իշխանությունների հետ ձեր հարաբերությունները չեն ստացվում:

– Այդ բաները ես միայն թերթից եմ լսում, նման բան իրականում չկա, և պարզապես զարմանում եմ, թե մարդիկ որտեղից են այդ ստերը հորինում: Այդպիսի բան չկա և չի կարող լինել:

-Այսինքն` որևէ բան չեք վաճառել ու մտադրություն չունե՞ք երկրից հեռանալու:

-Ոչ մի բան չեմ վաճառել և երկրից էլ չեմ գնալու, ու՞ր գնամ, սա իմ երկիրն է: Իսկ ընդհանրապես, եթե վաճառած էլ լինեմ, դա չի նշանակում, որ ինչ-որ արտասովոր բան եմ անում, մեր իրականության մեջ, բիզնեսում` առավել ևս, վաճառքը շատ սովորական բան է, մի բան գնում ենք, մի բան վաճառում ենք, բայց ես ոչինչ չեմ վաճառել:

Tekali Taxi