Գլխավոր / Հայաստան / Դինքի ընտանիքին միայն արդարություն է հարկավոր

Դինքի ընտանիքին միայն արդարություն է հարկավոր

Դինքի ընտանիքի փատաբաններից մեկը` Քեզբան Հաթեմին, հայտարարել է, որ Դինքի ընտանիքի միակ մխիթարությունը` դատական գործի արդար լուծումն է:

Փաստաբանը, մասնավորապես, ասել է.

«Միակ բանը, որ Դինքի ընտանիքն ուզում է` արդարությունն է: Նրանք մասնավորապես ցանկանում են, որ պետությունը Հրանտի խոսքերը ընդունի որպես խոսքի ազատության իրավունքի կիրառում, և ոչ թե 301 հոդվածի խախտում», – ասել է փաստաբանը Today’s Zaman-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` լրագրողի ընտանիքն ուզում է, որ պետությունը չպաշտպանի այն կարծիքը, թե Հրանտն նման ավարտի էր արժանի:

Նախանշաններ կան, որ թուրքական կառավարությունը փորձում է փոխզիջման եզրեր գտնել Դինքի ընտանիքի հետ:

«Թուրքիայի համար լավագույն տարբերակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից իր հայցը հետ կանչելն է: Այս անպատվությունից մաքրվելու այլ տարբերակ չկա: Բոլոր անօրինական կառույցները պիտի փակվեն, իսկ Դինքի սպանությունը պիտի որ արագացներ Էրգենեկոնի քանդման գործըթացը», – այս առումով նշել է Հատեմին:

Հաթեմին նաև ասել է, որ Դինքի սպանության հետ կապված բազմաթիվ կասկածելի պահեր կան, այդ թվում` վերացրած ձայնագրություններ և թաքցված տեղեկատվություն:
«Ապացույցների մեծ մասը վկայում է այն մասին, որ սպանությունը հնարավոր էր կանխել», – ասել է փաստաբանը:

Tekali Taxi