Home / Հայաստան / «Հայկական ժամանակ», ՀՅԴ-ին կտաս, Կոնգրեսին չե՞ս տա

«Հայկական ժամանակ», ՀՅԴ-ին կտաս, Կոնգրեսին չե՞ս տա

Օրաթերի լրագրողը զանգահարել է «Դինամո» մարզասրահի տնօրենին, ներկայացել որպես Լևոն Տեր-Պետրոսյանի օգնական և խնդրել սեպտեմբերի 21-ին վարձրավճարով տրամադրել դահլիճը: Նշենք, որ սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում Հայ հեղափոխական դաշնակցությունը կազմակերպելու է «Ժողովրդային հանդիպում-տոնախմբություն»` նվիրված Արցախի անկախության օրվան:

Լրագրողի զրույցը տնօրեն Սուրիկ Ադամյանի հետ.

Պարոն Ադամյան, մենք ուզում ենք սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության տոնի առիթով մարզասրահում հանդիպում կամզակերպել: Մեզ հետաքրքրում են մարզասրահի վարձակալության գինը, պայմանները:

– Ի՞նչ հանդիպում է լինելու:

ՀՀ առաջին նախագահի հանդիպումը ակտիվիստների, քաղաքացիների, Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

(Փոքրիկ դադարից հետո)
– Լավ էտի քանի որ քաղաքական խնդիր ա, ստեղ էդ կարգի բաները մի քիչ դժվար ա, արեք սենց անենք, ինձ լավ ճանաչում են Կոնգրեսում, ես իրանց հետ կխոսեմ:

Ինձ կասե՞ք վարձակալության գինը, ես կփոխանցեմ, հետո Դուք կխոսեք:

– Դահլիճի գինը ի՞նչ եք անում, ես չեմ տրամադրում, դրա համար ասում եմ` սա հեռախոսի խոսակցություն չի:

Ի՞նչն է պատճառը, որ չեք տրամադրում:

– Էդ օրը զբաղված ա:

Ամսի 21-ին զբաղվա՞ծ է մարզասրահը:

– Այո:

Ի՞սկ սեպտեմբերի 21-ից հետո ցանկացած օր:

– Չէ, զբաղված ա:

Ե՞րբ է ազատ…

– Ազատ օր չկա:

Ընդհանրապես այս տարի չկա՞:

– Ըհը: Էսօր ես իրանց հետ կկապվեմ: Ես իրանց ընկերն եմ…

Tekali Taxi