Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը պետբյուջեում նավթի գինը սահմանել է 60 դոլար մեկ բարելի համար

Ադրբեջանը պետբյուջեում նավթի գինը սահմանել է 60 դոլար մեկ բարելի համար

2011 թվականի Ադրբեջանի պետբյուջեի նախագծում նավթի հիմնական գինը մեկ բարելի համար սահմանվել է 60 դոլար: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարարի տեղակալ Ազեր Բայրամովը, հաղորդում է АПА գործակալությունը:

Նրա խոսքերով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին պետբյուջեի եկամուտը 102,6%-ով է իրականցվել, իսկ ծախսերը ավելացել են: