Գլխավոր / Армения / Աշխատավարձներն «ուտում են» ԵՊՀ բյուջեի կեսը, բողոքում է ռեկտորը

Աշխատավարձներն «ուտում են» ԵՊՀ բյուջեի կեսը, բողոքում է ռեկտորը

ԵՊՀ տարեկան բյուջեն կազմում է 6,5 մլրդ
դրամ, այն հաստատվում է ԵՊՀ խորհրդում, վավերցվում` խորհրդի նախագահի կողմից:
ԵՊՀ-ի բյուջեի վերաբերյալ մանրամասներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Ցավոք սրտի պետք է նշեմ, որ
բյուջեի մեծ մասն օգտագործվում է աշխատավարձերի վրա. այն կազմում է ընդհանուր
բյուջեի համարյա կեսը. ամսեկան մոտավորապես 250 մլն. դրամ օգտագործվում է
աշխատավարձերի համար, որը մեծ գումար է: Մեծ ծախսերի շարքում
են նաև գիտական ծախսերը` ներառյալ սարքավորումներ, համակարգիչներ: Ինչպես նաև
բյուջեն փակում է Համալսարանի կոմունալ ծախսերը»,-
նշեց Արամ Սիմոնյանը:

Tekali Taxi