Գլխավոր / Армения / Գիտնականները բացահայտել են ամուսնությունների տևականության գաղտնիքը

Գիտնականները բացահայտել են ամուսնությունների տևականության գաղտնիքը

Վերջերս կատարված հետազոտությունները հերքել են այն գաղափարը, որ ամուսնության ընթացքում ամուսինները հարմարվում են իրար, ձուլվում են միմյանց հետ և ապրում են «երկար և երջանիկ», հաղորդում է Мама.ru-ն:

Միչիգանի համալսարանի հետազոտողները հարցումներ են անցկացրել, որոնց մասնակցել է ավելի քան 1300 ամուսնական զույգ: Հետազոտության նպատակն էր բացահայտել, թե որքանով են ամուսինները ենթարկվում մեկը մյուսի ազդեցությանը, երբ հարաբերություններում ավարտվում է սիրո «եթերային» շրջանը: Հարցման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն են դարձրել բնավորության մի շարք գծերի, այդ թվում` կենսուրախությանը, հավակնոտությանը, ագրեսիվությանը և այլն:

Պարզվում է, որ մարդկանց ազդեցությունը միմյանց վրա այնքան էլ մեծ չէ: Միևնույն ժամանակ, հետազոտության ղեկավար, հոգեբան Միխիլա Հումբադի խոսքերով` ամուսինների մոտ միմյանց հետ նմանություններն ավելի շատ են, քան օտար մարդկանց հետ:

Հոգեբանը նաև նշել է, որ «ամենավարակիչ» բնավորության գիծը դաժանությունն է: «Եթե ամուսիններից մեկը դաժանություն է ցուցաբերում, մյուսն ի պատասխան նույն կերպ է վարվում` միաժամանակ ավելի ագրեսիվ դառնալով»,- ասել է Հումբադը:

Tekali Taxi