Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Վրաստանում

Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Վրաստանում

Վրացի ոստիկանները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Համլետ Ադամյանին, ում մեղադրում են Ռուսաստանի կողմից սահմանն անօրինական կերպով հանտելու մեջ: Վրացական ոստիկանությունն Ադամյանին ձերբակալել է հատուկ գործողությունների արդյունքում` Մցխեթ-Մթիանեթի շրջանում, հաղորդում է Кавказ-пресс-ը:

Հետաքննությունը պարզել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Ադամյանը Վրաստան է եկել ռուսական սահմանով: Վրաստանն այստեղ պաշտոնական հսկողություն չունի և մուտքն այստեղից համարվում է անօրինական:
Նշենք, որ 2007 թ. Ռուսաստանը փակել էր Վրաստանի հետ սահմանը:

Tekali Taxi