Գլխավոր / Հայաստան / Հրեդհներ` Երևանի և մարզերի խոտածածկ տարածքներում

Հրեդհներ` Երևանի և մարզերի խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի և հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին, հայտնում է Արտակարգ ալիք լրտվական կենտրոնը:

Մասնավորապես,  Երևանի` Նոր Խարբերդի 1-ին փողոցին հարակից տարածքում այրվել է 2.5 հա խոտածածկ տարածք, Դուրյան 47 հասցեին հարակից տարածքում 400 քմ., Զաքարիա Սարկավագի 14 հասցեին հարակից տարածքում`1000 քմ. Դավթաշենի 5-րդ փողոցին հարակից տարածքում 1000 քմ., «Նոյ» թաղամասին հարակից Դալմայի այգիների տարածքում` 3 հա, Դավիթ-Բեկի փողոցում` 400 քմ., Նորագյուղի Աֆրիկյան թաղամասին հարակից տարածքում` 1200 քմ., Հովսեփյան փողոցին հարակից տարածքում` 4500 քմ. խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաև` Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում. այրվել է 8000 քմ. խոտածածկ տարածք, Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին  հարակից տարածքում` 5 հա հնձած ցորենի արտ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղին հարակից տարածքում`1.3 հա խոտ, Արագածոտնի մարզի` Սասունիկ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակի Ուլատիտիկ թաղամասին հարակից տարածքում` 2 հա խոտ, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու 1-ին կմ-ին հարակից տարածքում` 1.5 հա խոտ, Երևան-Սևան ավտոմայրուղու 60-րդ կմ-ին հարակից տարածքում` 2 հա խոտ, Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` հարակից տարածքում` 5 հա հնձած ցորենի արտ և խոտ, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հարակից տարածքում` 4 հա խոտ, Վանաձորի «Թագավորանիստ» կոչվող սարալանջում` 3 հա խոտ, Վայոց ձորի մարզի Արին գյուղում` 3.5 հա խոտ, Արմավիրի մարզի` Մյասնիկյան գյուղում` 1000 քմ. խոտ, Պտղունք գյուղին հարակից տարածքում` 1 հա խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են և արագորեն մարվել: