Գլխավոր / Հայաստան / Թուրքիան ԱՄՆ գործողություններում «հրեական հետք է տեսնում»

Թուրքիան ԱՄՆ գործողություններում «հրեական հետք է տեսնում»

Վերջին շրջանում Թուրքիայում շարունակաբար բողոքում են ԱՄՆ-ի գործողություններից: Մասնավորապես, Hurriyet օրաթերթն իր այսօրվա համարում հարց է տալիս` ո՞րն է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը: Օրաթերթը նշում է, որ չնայած ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարներն անընդհատ խոսում են երկու երկրների ռազմավարական գործընկերության մասին, պաշտոնական Վաշինգթոնը քայլեր չի ձեռնարկում` դա ապացուցելու համար:

«Վերջին օրերին Միացյալ Նահանգները հրաժարվեցին Թուրքիային վաճառել Reaper և Cobra մակնիշի ուղղաթիռներ», – գրում է օրաթերթը:

Ինչպես նշել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համապատասխան համաձայնագիրը չի ուղարկել Կոնգրես քննարկման:

Թուրքիայում համոզված են, որ դա արվում է հրեական լոբբիի ջանքերով, բացի այդ, ի պատասխան Թուրքիայի որոշման, ՄԱԿ-ում դեմ քվեարկել Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներին:
Tekali Taxi