Home / Армения / Իռլանդիայի հավաքականի պաշտպանը հույս ունի, որ Հայաստանում իրենց չեն «թաղի»

Իռլանդիայի հավաքականի պաշտպանը հույս ունի, որ Հայաստանում իրենց չեն «թաղի»

Իռլանդիայի հավաքականի և անգլիական «Ֆուլհեմի» պաշտպան Ստիվեն Քելլին իռլանդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Իռլանդիայի ազգային հավաքականը 8000 կմ-ոց ճանապարհորդություն կկատարի Դուբլին-Երևան-Դուբլին երթուղով և երեք միավոր կբերի Հայաստանի մայրաքաղաքից: 
Քելլին հայտարարել է, որ չնայած Իռլանդիայի հավաքականը ավանդաբար վատ է խաղում նախկին ԽՍՀՄ երկներում,  այս անգամ թիմը և անձամբ ինքը կկարաղոնան դիմակայել ճնշմանը և հաջող ելույթ ունենալ: 
«Հայաստանի կարգի տեղերում հեշտ չէ խաղալ, ես դա հասկացա անցյալ տարի, երբ «Ֆուլհեմի» կազմում մասնակցեցի Եվրոպայի լիգայի հանդիպումներին», – ասել է Քելլին:
Նա հիշել է, որ իր թիմը խաղացել է ռուսաստանյան Պերմում, ուկրաինական Դոնեցկում, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և լիտվական Վետրայում: Քելլի խոսքերով`  իր թիմը մշտապես հաջող է հանդես եկել, սակայն ինքը հասկանում է, թե ինչ է նշանակում նման վայրերում խաղալ: 
«Ես գիտեմ` ինչ սպասել Հայաստանի հետ խաղից. դա նշանակում է 6 կամ 7 ժամ թռչել ինքնաթիռով, խաղալ թշնամաբար տրամադրված վայրում, որտեղ փոքր ստադիոն է և ձայնավոր երկրպագուներ», – ասել է Քելլին:
Իռլանդիայի հավաքականի պաշտպանի խոսքերով` ինքը երբեք չէր լսել Պերմի կամ Վետրայի մասին:
«Երբ մենք ժամանեցինք Պերմ, մեզ սպասող մի մեծ ամբոխ էր հավաքվել, բոլոր մարդիկ սև հագնված և ձեռքերին պաստառներ, որոնց վրա գրված էր «Հանգչեք խաղաղությամբ»», դա մի գժանոց էր», – նշել է Քելլին` հույս հայտնելով, որ Հայաստանում նման բան իրենց չի սպասի:
Քելլին, ամեն դեպքում, կոչ է արել երկրպագուներին չմտածել, որ իրենց հեշտ երեք միավոր է սպասում Հայաստանում: 
«Մենք պետք է լիարժեք պատրաստ լինենք հանդիպմանը, եթե իրոք ցանկանում ենք պայքարել խմբում հաղթանակի համար: Մեր նպատակն է առաջին երկու խաղում 6 միավոր վաստակել», – հավելել է Քելլին:
Tekali Taxi