Գլխավոր / Армения / Պլատինին կարծում է, որ հայերը «հիվանդ» են

Պլատինին կարծում է, որ հայերը «հիվանդ» են

Այսօր Երևանի Ավան թաղամասում
կայացած Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի բացման
արարողությունից հետո Հայաստանի Պատվո շքանշանակիր Միշել Պլատինին մամուլի
ասուլիս անցկացրեց:


Լրագրողներից
մեկը Պլատինիին հիշեցրեց, որ 3 տարի առաջ ՈՒԵՖԱ-ի նախագահը Երևանում
հայտարարել էր, որ հայերը հիվանդ են ֆուտբոլով: Այն հարցին, թե արդյոք
այժմ նույնը կարելի է ասել, Պլատինին դրական պատասխան տվեց`  նշելով, որ
ինքը հիվանդ բառն այս դեպքում օգտագործում է դրական իմաստով:


Պլատինիին
նաև հարցրեցին ֆուտբոլում նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելու մասին:
ՈՒԵՖԱ-ի նախագահը նշեց, որ ինքը դեմ է խաղի ժամանակ կրկնապատկերների
դիտմանը: Նրա կարծիքով`  ավելի լավ է ավելացնել մրցավարների թիվը, սակայն
չօգտվել կրկնապատկերներից:

Tekali Taxi