Գլխավոր / Армения / Ռուսաստանը մասամբ հանել է ցորենի արտահանման արգելքը

Ռուսաստանը մասամբ հանել է ցորենի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մասամբ հանել է
ցորենի արտահանման արգելքը: Այս մասին հաղորդում է
РИА Новостиին` հղում
կատարելով կառավարության օգոստոսի 30-ի որոշմանը: Փաստաթղթում ասվում է, որ ցորենի
արտահանումը թույլատրվում է հումանիտար օգնության, Ռուսասատանի միջազգային
պայմանագրերի կետերի իրականացման համար և այլ նպատակներով:

Ռուսաստանի կառավարությունը որոշում էր կայացրել
արգելել ցորենի արտահանումը երաշտի պատճառով: Անձրևների բացակայության հետևանքով
բերքի մեծ մասը ոչնչացել է: Գարնանը փորձագետները 90 միլիոն տոննա ցորեն էին
կանխատեսում, մինչդեռ օգոստոսին այդ թիվը հասել է 60-65 միլիոն տոննայի:

Tekali Taxi