Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ը Ռուսաստանին Հարավային Կովկասում «քարտ-բլանշ» է տվել

ԱՄՆ-ը Ռուսաստանին Հարավային Կովկասում «քարտ-բլանշ» է տվել

Միացյալ Նահանգները տարածաշրջանում Ռուսաստանին
«քարտ -բլանշ» են տվել, քանի որ Հարավային Կովկասում տեղի ունեցող
իրադարձությունները ոչ մի կերպ չեն անդրադառնում ազգային անվտանգության ամերիկյան
քաղաքականության վրա: Նման կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքագիտության կենտրոնի
վերլուծաբան Ամանդա Փոլը
1news.az-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Անգամ եթե Ղարաբաղում նոր պատերազմ սկսվի, ապա
Վաշինգթոնի կարծիքով, այն շատ փոքր ազդեցություն կունենա ԱՄՆ անվտանգության վրա»,
– նշել է վերլուծաբանը:

ԱՄՆ-ի կողմից շահագրգռվածության բացակայությունը
պայմանավորված է մի շարք հարցերում Ռուսաստանի օժանդակության անհրաժեշտության
փաստով:

«Սա հատկապես վերաբերում է Իրանի և Աֆղանստանի
հարցերին, որոնք ԱՄՆ-ի համար այսօր ավելի կարևոր են»:

«Այսօր Հարավային Կովկասը
Եվրոպայի ամենազինված տարածաշրջանն է և ռազմական ուժերի ավելացումը, լինի դա
հայկական, ռուսական կամ ադրբեջանական, շատ վտանգավոր երևույթ է, ինչն Արևմուտքը չի
ընկալում», – հայտարարել է Փոլը:

Tekali Taxi