Գլխավոր / Հայաստան / Գյումրիի ռազմակայանը պատասխան էր ՆԱՏՕ-ին. Սմիրնով

Գյումրիի ռազմակայանը պատասխան էր ՆԱՏՕ-ին. Սմիրնով

Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագիրը Գյումրիում տեղակայված ռազմակայանի ժամկետի երկարաձգման վերաբերյալ Մոսկվայի պատասխան քայլն է Վրաստանին, որը ռազմական օգնություն է ստանում ՆԱՏՕ-ի անդամ պետություններից: Այս մասին Day.Az -ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Վյաչեսլավ Սմիրնովը:

«ՆԱՏՕ-ն շարունակում է զինել Վրաստանը: Իսկ նման արձանագրության ստորագրումը որոշակի պատասխան է արևմտյան ուժերին և Կովկասում սեփական ուժերի հաստատման հնարավորություն: Եվ եթե որոշակի լարվածություն է ի հայտ գալիս Վրաստանի հետ հարաբերություններում, ապա Հայաստանում տեղակայված ռազմակայանը դրական կլինի ՆԱՏՕ-ի հետ զրույցում»,- նշել է քաղաքագետը:

«Պետք է նշել նաև, որ, բացի ժամկետի երկարաձգումից, արձանագրության մեջ փոփոխություն է եղել: Կետ է ավելացվել, ըստ որի ռազմակայանները Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովելու են երկրի անվտանգությունը»,- հավելել է Սմիրնովը:
Tekali Taxi