Home / Армения / Թուրքերն ու հայերն իրար մասին ոչինչ չգիտեն. Օզքան

Թուրքերն ու հայերն իրար մասին ոչինչ չգիտեն. Օզքան

Օրերս Հայաստան է ժամանել Ստամբուլի Բողազիչի համալսրանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա խոսեց հայ-թուրքական հարաբերություններից:

Օզքանը, նախևառաջ, նշեց, որ Երևանը Թուրքիայի սահամանին ամենամոտ մայրաքաղաքն է, և իր` օդանավակայան ժամանելիս, դեռ իր բջջային հեռախոսը թուրքական սակագնով էր գործում:

“Մենք ոչ միայն տարածքային առումով ենք մոտ, այլ նաև մշակութային նմանություն ունենք: Բայց, ցավոք սրտի, մեր երկու ժողովուրդները իրար չեն ճանաչում, միմյանց մասին համարյա ոչինչ չգիտենք”,- ասաց փորձագետը և հավելեց, որ այս խնդիրը պետք է լուծվի, և դա պետք է արվի սահմանի բացման միջոցով:

“Թուրքիայի ներկայիս կառավարոթյան որդեգրած քաղաքականությունը ենթադրում է “զրո խնդիր հարևանների հետ”, ինչը թուրքական իշխանությունները կարողանում են իրականացնել Հայաստանից բացի մնացած բոլոր հարևանների հետ: Իսկ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ Թուրքիան անկեղծորեն ուզում է հաստատել, և դրա նախադրյալն է հենց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: 

Սակայն Թուրքիան չի կարող հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից անկախ դիտել, քանի որ դա թուրք-ադրբեջանական հարաբերությունները ոչ միայն պետական բարձր մակարդակի են, այլ նաև 2 երկրների ժողովուրդներն են իրար ընդունում. Թուրքիայի հասարակության մեծ մասը ադրբեջանամետ է, և թուրք- ադրբեջանական տնտեսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, Թուրքիայում ադրբեջանական լուրջ լոբբի կա: 

Մյուս կողմից` եթե Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց ապահովի առանց հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի առաջընթացի, թուրքական ընդդիմությունը Անկարային կմեղադրի պետական դավաճանության մեջ, իսկ հասարակությունն էլ կհամարի, որ Թուրքիան ադրբեջանցիներին “ծախեց” հանուն Հայաստանի”,- իր վերլուծությունները ներկայացրեց Բեհլուլ Օզքանը:
Tekali Taxi