Գլխավոր / Հայաստան / Բուենոս Այրեսում տոնեցին Արցախի անկախության 19-րդ տարեդարձը

Բուենոս Այրեսում տոնեցին Արցախի անկախության 19-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 2-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի Հայաստանյայց Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Հայաստանի և Արցախի օրհներգերից հետո ներկաներին իրենց խոսքն են ուղղել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը: 

Հայաստանի դեսպանն իր ելույթում կարևորել է Բուենոս Այրեսում Արցախի անկախության տոնը հանդիսությամբ նշելու հանգամանքը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած դժվարին, բայց փառահեղ ճանապարհին` շեշտելով, որ հայկական երկրորդ պետությունը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունն ու քաղաքացիական հասարակության կառույցները:
Այնուհետև դեսպան Կարմիրշալյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել եկեղեցու հարևանությամբª արգենտինահայ հայտնի երաժիշտ Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ կառուցված Արցախի անկախության համար զոհված մարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցեցին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների աշակերտներ, դեսպանության անձնակազմը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվական բաժնից: 
Tekali Taxi