Home / Հայաստան / Հայկական խաչը պատրաստվում են տեղափոխել Աղթամար

Հայկական խաչը պատրաստվում են տեղափոխել Աղթամար

Այսօր թուրքական մի շարք լրատվամիջոցներ նշել էին, որ սեպտեմբերի19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում հայկական խաչ չի լինի:



Մեր թղթակցին Ստամբուլում, սակայն, հաջողվեց պարզել, որ այդ լուրն ամբողջությամբ չէ, որ  համախատասխանում է իրականությանը, և վերջնական որոշում դեռ
չի կայացվել:




Պոլսի Հայոց Պատրիարքարանը պատրաստվում է մեծ խաչը տեղափոխել Աղթամար
կղզի: Այս պահին կատարվում են խաչի վերանորոգման աշխատանքները: Քանի որ
խաչը բավական ծանր է, այն չեն կարողանա բարձրացնել և կանգնեցնել եկեղեցու
գմբեթին, սակայն խաչը կկանգնեցվի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ:




Մեր թղթակիցը փոխանցում է նաև հայ հայամնքի որոշ ներկայացուցիչների
տեսակետը, ովքեր կարծում են, որ նման շահարկումները ածանցյալ են
սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հետ
կապված հանրաքվեին: Այս պահին կառավարությունը խաչն արգելելու թեման
շոշափելով` ցանկանում է իր կողմը քաշել նաև թուրք ազգայնականներին, սակայն
սեպտեմբերի 12-ից հետո բոլոր խնդիրները կարող են հարթվել և խաչն արգելելու
մասին զրույցները կդադարեն:

Tekali Taxi