Գլխավոր / Հայաստան / Գագիկ Բունիաթյանը Հանրայինի տնօրե՞ն

Գագիկ Բունիաթյանը Հանրայինի տնօրե՞ն

Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ մոտ օրերս կարող է պաշտոնապես նշանակվել Հանրային hեռուստաընկերության նոր տնօրեն: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր է մնացել Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո:

Մամուլի էջերին մի շարք հավակնորդների անուններ էին շրջանառվում, սակայն այսօր այս հարցի մեջ որոշակի հստակեցում մտցվեց: Մեր տեղեկություններով` մոտ օրերս Հանրային hեռուստաընկերության տնօրենի պաշտոնակատար կարող է նշանակվել Գագիկ Բունիաթյանը, ով Հայ TV հեռուստաընկերության համասեփականատերն է:

Մեկ այլ աղբյուրից մեզ հայտնեցին, որ Գագիկ Բունիաթյանն իրոք աշխատանքի է անցնելու Առաջին ալիքում, սակայն նա այլ պաշտոն է զբաղեցնելու, իսկ Հանրայինի տնօրենի անունը պարզ կդառնա մրցույթի արդյունքում:

Tekali Taxi