Home / Армения / Մակեդոնացիները ներողություն խնդրեցին հայերից ադրբեջաներենի համար

Մակեդոնացիները ներողություն խնդրեցին հայերից ադրբեջաներենի համար

Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական
ամսագիրն իր օգոստոսի համարը նվիրել է մեկնարկող Եվրո-2012-ի ընտրական փուլին:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Մակեդոնիայից,
նյութերի հիմնական մասը նվիրված է Մակեդոնիայի ընտրանու առաջին երկու խաղերին`
Սլովակիայի և Հայաստանի հավաքականի հետ:

Բնական է, որ Հայաստանը  ներկայացնելիս` խմբագրերը նշել են երկրի
տարածքը և բնակչության թիվը, իսկ պետական լեզու սյունյակում Հայաստանի  դիմաց նշված է… ադրբեջաներեն: Պարբերականում
նշված էր նաև, որ Հայաստանում 7,5 մլն մարդ է ապրում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
ներկայացուցիչները բողոք են ներկայացրել մակեդոնացիներին, որից հետո նրանք գրավոր
կերպով ներողություն են խնդրել մեր պատվիրակությունից:

Tekali Taxi